11 դեկտեմբերի 2012 - 14:13 AMT
Սլավոլյուբ Մուսլին. Յուրա Մովսիսյանը լավ ֆուտբոլիստ է և «Սպարտակում» ավելի լավ կբացահայտվի

«Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Սլավոլյուբ Մուսլինը նշել է, որ Յուրա Մովսիսյանը շատ լավ ֆուտբոլիստ է, նա շատ է օգնել թիմին, կարևոր գոլերի հեղինակ է դարձել: «Թիմն էլ օգնեց նրան բացահայտվել: Սակայն Յուրան միշտ հավակնություններ ուներ, նա ցանկանում էր խաղալ թոփ-ակումբում, որը պայքարում է չեմպիոնի կոչման, եվրոգավաթի համար, նա ձգտում է մեծ վաստակ ունենալ: Եվ անշուշտ, մենք չցանկացանք ետ պահել մի ֆուտբոլիստի, որը ցանկանում է այլ թիմում խաղալ, դա անհնար է»,-մարզչի խոսքն է մեջբերում portsdaily.ru-ն:

Մուսլինը նշել է, որ Մովսիսյանը լավ, որակյան ֆուտբոլիստ է, և «Սպարտակում» ավելի լավ կբացահայտվի: «Լավ կոլեկտիվում նա ևս ավելի վաղ կխաղա, թեև «Սպարտակում» առանց նրա էլ լավ կատարողներ կան, բայց հուսով եմ, որ դա չի խանգարի Մովսիսյանին դրսևորել իրեն այնտեղ»:

Մուսլինը նշել է, որ «Կրասնոդարը» ցույց տվեց, որ կարող է խաղալ առանց հայ հարձակվողի, վերջին խաղերում նրանք շատ գոլեր են խփել ու հաղթել են: «Երբ Յուրան մեզ հետ էր, մենք ուժեղ էինք, սակայն, մենք ունենք նաև այլ խաղացողներ, որոնք գոլեր են խփում: Հուսով եմ, այդպես կլինի նաև հաջորդ տարի»,-ասել է Մուսլինը: