11 դեկտեմբերի 2012 - 16:53 AMT
Դեկտեմբերի 11-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 406,46 դրամ

Դեկտեմբերի 11-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 7,560,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 405.51 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 405.2 դրամ:

Միաժամանակ, դեկտեմբերի 11-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 406.76 դրամ` դեկտեմբերի 10-ի համեմատ կրճատվելով 0.37 կետով: 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 527.61 դրամ` ավելանալով 2.49 կետով, 1 ռուսական ռուբլու փոխարժեքն ավելացել է 0.10 կետով` մինչև 13.27 դրամ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը: