11 դեկտեմբերի 2012 - 19:50 AMT
ԱՄՆ-ն սիրիական «Ֆրոնտ ալ-Նուսրայի» ջիհադիստներին ահաբեկիչներ է համարում

ԱՄՆ պետդեպարտամենտը սիրիական «Ֆրոնտ ալ-Նուսրայի» ջիհադիստներին ահաբեկիչական խմբավորում է համարում:

Վաշինգտոնը հայտարարել է, որ 2011-ին ստեղծված կազմակերպությունը, թաքնվելով նոր անվան ետևում, Իրաքում վարում է «Ալ-Քաիդայի» գործունեությունը: Ընդ որում, խմբավորումը ներկայացնում է իրեն որպես սիրիական լեգալ ընդդիմության մաս:

Դեպարտամենտի որոշումը նշանակում է, որ ԱՄՆ օրենքն այդ պահից դադարում է աջակցություն տրամադրել այդ կազմակերպությանը և իրավունք է տալիս ամերիկյան իշխանություններին սառաեցնել երկրի տարածքում այդ կազմակերպության ունեցվածքը, փոխանցում է BBC-ի Ռուսական ծառայությունը: