4 տարի ես պատրաստվել ու մենամարտել էի ProFC վարկածով աշխարհի չեմպիոնի կոչման համար: Շատ ուրախ եմ, որ չափազանց դժվար մենամարտում կարողացա հաղթել ռուս Կիրիլ Սուխամլինովին ու նվաճեցի գոտին: Այդ մարտում շատ հոգնեցի, բայց ամեն ինչ արեցի հաղթանակի հասնելու համար»,- ասաց ProFC վարկածով աշխարհի չեմպիոն Դավիթ Խաչատրյանը:
Գոտու համար մենամարտը կայացել է դեկտեմբերի 2-ին Ռուսաստանում: Եզրափակիչ դուրս գալու համար Խաչատրյանը հաղթել է 17 գոտեմարտերում: 2013 թվականին նա պետք է անցկացնի գոտու պարտադիր պաշտպանություն, մրցակցին որոշելու է ProFC-ին:
Հաջորդ տարի հայ մարզիկը պայքամանագիր է կնքելու UFC-ի հետ, այն նախատեսված է լինելու 3 տարով: 2 պարտության դեպքում պայմանագիրը չեղյալ է համարվելու:
Հայաստանի պրոֆեսիոնալ արմֆայթինգի ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանն էլ նշեց, որ Խաչատրյանը շատ կամային ու չհանձնվող մարզիկ է և նա շարունակում է Հայաստանը ճանաչելի դարձնել աշխարհում:
«Նա մեզ մոտ մարզվում է 2005 թվականից, սակայն նրա վրա սկսել ենք ներդրումներ կատարել 2008 թվականից: ՀԱՕԿ-ի միջոցով Դավիթի համար սահմանել ենք աշխատավարձ, որպեսզի նա հրաժարվի այլ երկրներ ներկայացնելու առաջարկություններից»,- ավելացրեց Ղուկասյանը: