
Ռուսաց լեզվի միջազգային օլիմպիադաների հաղթողները ԱՊՀ երկրներից պետք է հնարավորություն ունենան շարունակելու ուսումը Ռուսաստանի առաջատար բուհերում, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Պետք է ստեղծել օլիմպիադաների միջազգային դպրոցներ, դրանց հաղթողներն ու մրցանակակիրները պետք է իրավունք ստանան ընդունվելու մեր երկրի առաջատար բուհերը»,-ասել է Պուտինը՝ դիմելով Դաշնային ժողովին:
Նա նշել է նաև, որ ԱՊՀ երկրների դպրոցները, որտեղ ուսուցումը ռուսաց լեզվով է ընթանում, պետք է աջակցություն ստանան դասագրքերի և նյութական բազայի գծով:
«Նաև հանձնարարում եմ կառավարությանը առաջարկություններ ներկայացնել ռուսաց լեզվի հեռավար ուսուցման վերաբերյալ: Այն պետք է մատչելի լինի ԱՊՀ երիտասարդների համար»,-հավելել է Պուտինը: