ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ կողմից սիրիական ընդդիմության ճանաչումը հակասում է ժնևյան պայմանավորվածություններին և վկայում է այն մասին, որ Վաշինգտոնը զինված կոալիցիայի կողմն է բռնել:
«Ես զարմանքով իմացա, որ ԱՄՆ-ն իր նախագահի շուրթերով ճանաչել է ազգային կոալիցիան սիրիական ժողովրդի միակ օրինական ներկայացուցիչը: Դա հակասում է պայմանավորվածություններին, որոնք արձանագրված են Ժնևի կոմյունիկեում»,-ասել է Լավրովը:
Երեքշաբթի ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ճանաչեց Սիրիայի ընդդիմությունը սիրիական ժողովրդի «միակ օրինական ներկայացուցիչը»: