12 դեկտեմբերի 2012 - 18:25 AMT
Յոկո Օնոն կօկուպացնի Թայմս-Սքուերը

Նկարչուհի Յոկո Օնոյի աշխատանքը կհայտնվի Նյու Յորքի Թայմս-Սքուերում: Այս մասին հաղորդվում է նկարչուհու imaginepeace.com կայքում: Մինչև դեկտեմբերի 30-ը 15 գովազդային բիլբորդեր հեռարձակելու են նկարչուհու « Imagine Peace» («Պատկերացրեք խաղաղություն») տեսահոլովակը: Այս արտահայտությունը աշխարհի 24 լեզուներով կհայտնվի էկրաններին և կուղեկցվի Ջոն Լեննոնի « Imagine » երգով:

Նախագիծը Թայմս-Սքուեր և Times Square Arts կոալիցիայի համատեղ նախաձեռնությունն է, հաղորդում է ART Քրոնիկան: