12 դեկտեմբերի 2012 - 20:28 AMT
ՅՈւՆԻՍԵՖ. Պակիստանում յուրաքանչյուր տասներորդ երեխա մահանում է

Պակիստանում յուրաքանչյուր տասներորդ երեխա մահանում է` չհասնելով 5 տարեկանի, ասվում է ՅՈւՆԻՍԵՖ-ի նոր զեկույցում:

Երկրում բոլոր մանկական մահերի 1/3 ավելիի պատճառը բուժելի հիվանդություններն են: ՅՈւՆԻՍԵՖ-ը ծրագրում է 2 անգամ նվազեցնել մանկական մահացությունների թիվը, հաղորդում է BBC-ի Ռուսական ծառայությունը: