12 դեկտեմբերի 2012 - 21:23 AMT
Մեծ Բրիտանիայի վարչապետը կոչ է արել Ասադին հրաժարվել իշխանությունից

Դևիդ Քեմերոնը Մարրակեշ քաղաքում ընթացող «Սիրիայի բարեկամների» կոնֆերանսի ընթացքում կոչ է արել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին հեռանալ իշխանությունից և այդ կերպ վերջ դնել արյունահեղություններին, փոխանցում է «Ինտերֆաքսը»:

«Սիրիական ռեժիմի ներկայացուցիչների համար ժամանակն է որոշում կայացնել և վերջ դնել այս ամենին: Մենք նրանց ասում ենք` «Դուք գիտեք, որ չեք կարողանա հաղթել»,-հայտարարել է Քեմերոնը: