
Գերմանական Patriot ԶՀՀ-երը կտեղակայվեն Թուրքիայում` Սիրիայի հետ սահմանից 100կմ հեռավորության վրա: Այս մասին հաղորդել է ԳՖՀ ԱԳՆ նախարար Միխայել Լինքը:
Բունդեստագի պատգամավորների առաջ ելույթ ունենալով` Գերմանիայի պաշտպանության նախարար Թոմաս դե Մեզյերը հերթական անգամ ընդգծել է, որ Patriot-ի տեղակայումը նպատակ ունի պաշտպանելու Թուրքիան «սիրիական հակամարտության տարածումից»:
Հրթիռները, ամենայն հավանականությամբ, կտեղակայվեն թուրքական Ղահրամանմարաշ քաղաքից հարավ-արևելք, որտեղ կա մոտ 430 հազար բնակիչ: Այս մասին հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: