9 հունիսի 2005 - 09:23 AMT
ՀԱՅԱՍՏԱՆ Է ԺԱՄԱՆԵԼ ԼԻՏՎԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Հունիսի 9-12-ը` Հայաստանի խորհրդարանի նախագահ Արթուր Բաղդասարյանի հրավերով Հայաստանում կգտնվի Լիտվայի խորհրդարանի խոսնակ Արթուրաս Պաուլաուսկասի գլխավորած պատվիրակությունը, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Այցի շրջանակներում նախատեսվում է երկու խոսնակների հանդիպումը, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը: Պատվիրակությանը կընդունի նաեւ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նախատեսվում է նաեւ, որ պատվիրակությունը ծաղկեպսակ կդնի Մեծ եղեռնի հուշահամալիրում ցեղասպանության զոհերի հիշատակին: Լիտվայի խորհրդարանի նախագահը կայցելի նաեւ մայր աթոռ սուրբ Էջմիածին: