13 դեկտեմբերի 2012 - 18:23 AMT
Պակիստանը հետ է կանչել իր բոլոր դիվանագետներին Սիրիայից

Պակիստանի իշխանությունները Սիրիայից հետ են կանչել իրենց բոլոր դիվանագետներին` ելնելով անվտանգության նկատառումներից: Այս մասին դեկտեմբերի 13-ին հայտարարել է պակիստանյան ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը:

«Պակիստանի ԱԳՆ-ն ժամանակավորապես է գնացել այդ քայլին: Բոլոր դիվանագետներն արդեն ժամանել են Իսլամաբադ»,-ընդգծել է ԱԳՆ ներկայացուցիչը: Դամասկոսից դիվանագետներին հետ կանչելու պատճառը երկրում տիրող անբարենպաստ կենսապայմաններն են: Այս մասին հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: