Սիրիայի ՆԳ նախարար Մուհամմեդ Իբրահհիմ աշ-Շաարը վիրավորվել է եռակի ահաբեկչության արդյունքում, որը նախօրեին տեղի էր ունեցել Դամասկոսում, հաղորդում է MIGnews-ը` հղելով France Press-ին:
Ինչպես հաղորդվում է, նախարարի ուսը վիրավորվել է, երբ փլուզվել է նրա աշխատասենյակի առաստաղը: Նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ Շաարը վիրավորվում է ահաբեկչության արդյունքում: Նման դեպք արդեն պատահել է այս տարվա հուլիսին:
Երեկվա ահաբեկչության արդյունքում զոհվել է 9, վիրավորվել` 23 մարդ: