10 հունիսի 2005 - 12:25 AMT
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՆԱՏՕ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՀԵՏ
ՀՀ նախագահին առընթեր Անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն այսօր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաափ դե Հուփ Սխեֆֆերին է փոխանցել Հայաստանի Անհատական գործակցության ծրագրի (IPAP) Ներկայացման փաստաթուղթը եւ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նամակը: Հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը եւ Յաափ դե Հուփ Սխեֆֆերը քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ փոխհարաբերությունների զարգացման հարցերը, ինչպես նաեւ Հարավային Կովկասի տարածաշրջանում տիրող իրավիճակը: Նշենք, որ Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը գտնվում էր Բրյուսելում` Եվրա-Ատլանտյան Գործընկերության Խորհրդի պաշտպանության նախարարների հերթական հանդիպմանը մասնակցելու համար, տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը: