
Սենատոր Ջոն Քերին ներկա պահին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնի գլխավոր հավակնորդն է, ուրբաթ օրը հաղորդում է AP գործակալությունը:
Հաղորդագրությունում ասվում է, որ Քերին, ով գլխավորում է արտաքին հարաբերությունների սենատի հանձնաժողովը, դարձել է Հիլարի Քլինթոնին առավել հավանական փոխարինողն այն բանից հետո, երբ ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սյուզան Ռայսը հայտարարել է, որ չի պատրաստվում պայքարել պետդեպարտամենտի ղեկավարի պաշտոնի համար, հաղորդում է «Ինտերֆաքսը»: