Այսօր «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն ընդունեց ԱՄՆ Պետական դեպարտամենտի փոխքարտուղար Թոմաս Մելիային և նրա գլխավորած պատվիրակությանը:
Արծարծվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, այդ թվում առանձնահատուկ ուշադրություն դարձվեց 2013թ. փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ ՀՀ-ում ժողովրդավարության մարտահրավերներին, ինչպես նաև Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայություններին վերաբերող խնդիրներ:
Նույն օրը խմբային հանդիպում տեղի ունեցավ Րաֆֆի Հովհաննիսյանի և Շվեդիայի արտգործնախարար Կառլ Բիլդտի, Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկու, Բուլղարիայի արտգործնախարար Նիկոլայ Մլադենովի միջև: Քննարկվեցին Հայաստանում նախընտրական իրավիճակին և արտաքին քաղաքական օրակարգին առնչվող հարցեր, հայտնում է «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունը: