14 դեկտեմբերի 2012 - 17:00 AMT
Կալիֆորնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 6.1 մագնիտուդով երկրաշարժ

Ուրբաթ օրը Կալիֆորնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 6.1 մագնիտուդով երկրաշարժ: Այդ մասին հաղորդել է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը:

Նրա տվյալներով, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ավալոն քաղաքից 142 կմ հարավ-արևմուտք: Ստորգետնյա ցնցումների օջախը գտնվել է 11 կմ խորության վրա:

Զոհերի և ավերածությունների մասին տվյալներ չկան: Ցունամիի առաջացման սպառնալիքի մասին տեղեկատվություն չի ստացվել, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: