14 դեկտեմբերի 2012 - 16:55 AMT
Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը բաց է միայն մարդատար մեքենաների և որոշ ավտոբուսների համար

Դեկտեմբերի 14-ի ժամը 16.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհներն անցանելի են: Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկանում է ՀՀ ԱԻ նախարարությունից:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների և մինչև 30 նստատեղ ունեցող ավտոբուսների համար: