
Բաղդադից դեպի հյուսիս տեղակայված իրաքյան Սամարրա քաղաքի մերձակայքում պայթեցվել է իրանցի ուխտագնացներով ավտոբուս: Զոհվել է առնվազն երկու մարդ, 20-ը վիրավորվել են:
Պայթյունը որոտացել է ուրբաթ օրը, երբ իրանցի ուխտագնացներով ավտոբուսը իրանական Մազանդարան նահանգից ուղևորվում էր իրաքյան Քերբելա, որը շիաների համար ամենասրբազան քաղաքներից է:
Հիշեցնենք նաև, որ նոյեմբերի 18-ին առնվազն 7 շիա ուխտագնացներ զոհվել են պայթյունի արդյունքում, որը տեղի է ունեցել Բաղդադից 160 կմ հեռավորության վրա: