
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանն այսօր ընդունել է ճանաչողական այցով Հայաստանում գտնվող Ռուսատանի Դաշնության «Ռուսական թրեյնինգ կենտրոնի» փոձագիտական խմբի ներկայացուցիչներին: Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկանում է ԿԳՆ-ից:
Հանդիպման ընթացքում Մանուկ Մկրտչյանը ներկայացրել է Հայաստանի հանրակրթության ոլորտում ընթացող բարեփոխումների առաջնահերթությունները և նոր մոտեցումները:
Քննարկվել են հանրակրթության ասպարեզում փորձի փոխանակման հնարավորությունները, մասնավորապես ռուսական կողմին հետաքրքրել է միջազգային հանրակրթական ծրագրերի տեղայնացման, համարժեքության ապահովման, կրթության որակի ու դրա վերահսկման հետ կապված հայկական փորձը:Առաջարկվել է մշակել նախագիծ՝ փոխադարձ հետաքրքրության շրջանակում համատեղ քննարկումներ ու միջոցառումներ կազմակերպելու նպատակով: