ՀՀԿ 14-րդ համագումարի օրակարգում ներառված է գալիք նախագահական ընտրություններում ՀՀԿ-ի թեկնածուի առաջադրման հարցը: Համագումարը մեկնարկել է: ՀՀԿ թեկնածուն գործող նախագահ Սերժ Սարգսյանն է: Նրա նախընտրական ծրագիրն արդեն տարածվել է, կարգախոսն է՝ «Դեպի ապահով Հայաստան»:
ՀՀԿ նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր ելույթում նշեց, որ իշխանությունը կարողացել է երկիրը դուրս բերել ծանր իրավիճակից, անել այն, ինչ չկարողացան անել ավելի հգոր երկրները: «Մեզ անհրաժեշտ է ունենալ առողջ և հեռուն տանող նպատակադրում՝ ապահովելով արժանապատիվ և բարեկեցիկ կյանք ՀՀ քաղաքացու համար»,- ասաց Սերժ Սարգսյանը: