Հայաստանի շուրջ ձևավորված ռազմաքաղաքական իրավիճակը և մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները պահանջում են ունենալ մարտունակ, մշտապես կատարելագործվող բանակ: Այս մասին այսօր ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարում ասաց ՀՀԿ և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«ՀՀ զինված ուժերը ունակ են լինելու անվտանգություն սփռել ամբողջ տարածաշրջանում: Շարունակվելու է ԶՈւ համալրումը ժամանակակից սպառազինությամբ: Անկարգությունն ու ծառայակիցների ահաբեկումը տեղ չեն ունենալու զինված ուժերում: ԶՈւ անձնակազմը լինելու է կրթված, արհեստավարժ և ռազմական գործի մասնագհետ», - ասաց Սերժ Սարգսյանը:
Նա ընդգծեց, որ շարունակվելու է բանակ-հասարակություն կապի ամրապնդումը: Այս ամենի հիմքում դրվելու է «զինվորական համազգեստով քաղաքացու» գաղափարը: