15 դեկտեմբերի 2012 - 14:59 AMT
Ծառուկյանի որոշումը նախկին պատգամավոր, գործարար Տիգրան Արզաքանցյանին չի զարմացրել

Գալիք նախագահական ընտրություններում չառաջադրվելու և որևէ մեկին չսատարելու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի որոշումը նախկին պատգամավոր, գործարար Տիգրան Արզաքանցյանին չի զարմացրել: Այս մասին ՀՀԿ համագումարից առաջ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Տիգրան Արզաքանցյանը: Ինչ վերաբերում է տեսակետին, թե Գագիկ Ծառուկյանի վրա ճնշում է գործադրվել, Արզաքանցյանը նկատեց, որ տեղյակ չէ նման բանի և այդ մասին պետք է հարցնել անձամբ Ծառուկյանին: «Ծառուկյանը լավ գիտի, թե ինչ է անում, քաջատեղյակ է իր անելիքների հետևանքներին: Ծառուկյանը քաղաքական գործիչ է և գործարար, հետևաբար, իր որոշումների հետևանքների մասին հստակ պատկերացում ունի»,- ասաց ՀՀԿ-ական Տիգրան Արզաքանցյանը: