15 դեկտեմբերի 2012 - 15:00 AMT
Վարչապետ. ՀՀԿ-ականները գնալու են նախագահական ընտրություններին տոնական և հստակ տրամադրվածությամբ

ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարը կարևորագույն միջոցառում է, հատկապես այն օրակարգով, որը հրավիրել է կուսակցությունը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ըստ վարչապետի՝ մթնոլորտը տոնական է, իսկ համագումարը կարևոր է, քանի որ իրենք առաջադրելու են կուսակցության ղեկավարին՝ Սերժ Սարգսյանին, որպես ՀՀ նախագահի թեկնածու: Նա նաև շեշտեց, որ նման տոնական և հստակ տրամադրվածությամբ էլ ՀՀԿ-ականները գնալու են նախագահական ընտրություններին: