Աֆանստանի նախագահ Համիդ Կարզայը ցանկություն է հայտնել արագացնել երկրում բազաների և ռազմավարական օբյեկտների վերահսկողությունը ՆԱՏՕ-ից աֆղանցիներին փոխանցելու գործընթացը:
Արտերկրյա դիվանագետների առաջ ելույթ ունենալով` Կարզայը հայտարարել է, որ ցանկանում է հաջորդ տարի երկրի շուկաները, փողոցները և գյուղերը տեսնել աֆղանական անվտանգության ուժերի վերահսկողության ներքո:
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը համոզմունք էր հայտնել, որ աֆղանական անվտանգության ուժերը կարող են իրենց վրա վերցնել երկրում տիրող իրավիճակի պատասխանատվությունը, հաղորդում է BBC-ի Ռուսական ծառայությունը: