Մեծ Բրիտանիայում հանրապետական կարգերի կողմնակիցները մեղադրել են Ուելսի արքայազն Չարլզին հարկերի վճարումից խուսափելու մեջ, հաղորդում է The Guardian պարբերականը:
Միապետության դեմ տրամադրված ակտիվիստները հղում են դատավոր Ջոն Էնջելի որոշումը, համաձայն որի, հերցոգությունը պետք է դիտարկվի որպես առանձին իրավաբանական մարմին, որի վրա գահաժառանգի անձնական արտոնությունները չպետք է տարածվեն:
Արքայազնի նստավայրում` Կլարենս-Հաուսում, պնդում են, որ գահաժառանգ արքայազնը ինքնակամ հարկ է վճարում` հերցոգությունից ստացված եկամուտներից: Այս մասին հաղորդում է lenta.ru-ն: