16 դեկտեմբերի 2012 - 17:00 AMT
Հոսնի Մուբարաքը, սայթաքելով բանտի լոգարանում, ընկել է և վնասել գլուխը

Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը, ով ցմահ բանտարկություն է կրում Կահրեի բանտում, ընկել է և վնասել գլուխը՝ սայթաքելով բանտի լոգարանում, հաղորդում է Ֆրանս Պրես գործակալությունը:

Եգիպտոսի 84-ամյա նախկին նախագահի վնասվածքի բնույթի մասին չի հաղորդվում:

2012-ի հունիսին Կահիրեի քրեական դատարանը Մուբարաքին և ՆԳՆ նախկին ղեկավար Հաբիբ ալ Ադլիին դատապարտել է ցմահ բանտարկության նրա համար, որ 2011-ին նրանք հրամայել են անվտանգության ուժերին մարտական փամփուշտներ կիրառել ցույցերը ցրելու ժամանակ: