16 դեկտեմբերի 2012 - 17:16 AMT
Հիլարի Քլինթոնն ուշաթափվել է ջրազրկումից, նա ուղեղի ցնցում է ստացել

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ուշաթափվել է ջրազրկումից աղիքային վարակի հետևանքով, որից նա տառապում է անցած շաբաթվա վերջից, ասվում է պետդեպարտամենտի մամլո հաղորդագրությունում:

Շաբաթ օրը նաև ընկել է և ուղեղի ցնցում ստացել: Գալիք շաբաթվա ընթացքում նա կաշխատի տնից և կգտնվի բժիշկների հսկողության տակ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: