17 դեկտեմբերի 2012 - 17:25 AMT
Կրեմլը հաստատում է. Վ.Պուտինի առողջական վիճակը թույլ է տալիս նրան մասնակցել ՀԱՊԿ, ԵվրԱզԷՍ և ԵՏՄ գագաթաժողովներին

Կրեմլի մամլո ծառայությունը հաստատում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առողջական վիճակը թույլ է տալիս նրան մասնակցել ՀԱՊԿ, ԵվրԱզԷՍ և ԵՏՄ գագաթաժողովին:

Ըստ Կրեմլի, Մոսկվա կժամանեն Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Բելառուսի նախագահները:

«Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի՝ ՄՄ և ԵՏՄ բարձրագույն մարմնի նիստի շրջանակներում Վլադիմիր Պուտինը, Ալեքսանդր Լուկաշենկոն ու Նուրսուլթան Նազարբաևը կքննարկեն երեք պետությունների ինտեգրացիոն փոխգործակցության զարգացումն ու խորացումը, որն ուղղված է 2015թ. նախատեսվող Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը, ինչպես նաև կստորագրեն մի շարք փաստաթղթեր»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Երկկողմ հանդիպումների մասին ոչինչ չի ասվում: