17 դեկտեմբերի 2012 - 18:16 AMT
Արենին Bloomberg-ի տարվա 10 լավագույն գինիների շարքում է

Bloomberg պարբերականը ներկայացրել է 2012 թ-ի 10 լավագույն գինիներ ցանկը, ըստ հայտնի ամերիկացի գինու մասնագետ և լրագրող Էլին Մակքոյի: Լավագույն տասնյակի մեջ է Վայոց ձորի մարզի Ռինդ գյուղի Zorah Karasi Areni Noir գինին:

Հեղինակը գինու մասին հայտնում է հետևյալ կարծիքը. «Թուրքիայում, Իզմիրում առաջին անգամ փորձեցի հայկական գինի` պատրաստված սև խաղողից և մատուցված ավանդական կավե կճուճում: Այն իմ մեջ թողեց նաև պատմական նստվածք»: Հեղինակը հիշատակում է նաև 6100 տարեկան Արենիի քարանձավի մասին: