17 դեկտեմբերի 2012 - 20:33 AMT
Դեկտեմբերի 24-ից Երևանում գործարկվելու են երթևեկության վերահսկողության 10 նոր տեսախցիկներ

ՀՀ Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:

Մասնավորապես. 2012 թվականի դեկտեմբերի 24-ից գործարկվելու են նաև Երևան քաղաքում նոր տեղադրված երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկները, որոնք տեղակայված են Արշակունյաց պողոտա-Քրիստափորի փողոց, Կոմիտասի պողոտա-Գրիբոյեդովի փողոց, Գայի պողոտա-Ստեփանյան փողոց, Գայի պողոտա-Նանսենի փողոց, Դավիթ Անհաղթի փողոց-Ուլնեցու փողոց, Տիգրան Պետրոսյան փողոց-Փիրումյաններ փողոց, Ազատության պողոտա-Բաբայան փողոց, Ազատության պողոտա-Մամիկոնյանց փողոց, Իսակովի պողոտա-Բաբաջանյան փողոց և Տիգրան Մեծի պողոտա-Սասունցի Դավթի փողոց խաչմերուկներում: