18 դեկտեմբերի 2012 - 10:23 AMT
«Հայկական ժամանակ». Փոքր բիզնեսն առնվազն երկու անգամ ավելի շատ հարկ կվճարի

Հունվարի 1-ից գործողության մեջ կմտնի «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը: «Հայկական ժամանակ»-ը գրում է. «Իշխանությունները պնդում են, թե դա թեթևացնելու է փոքր բիզնեսի հարկային բեռը, բայց իրականում տեղի է ունենալու հակառակը։

Նոր հարկի գործողության հետևանքով փոքր բիզնեսն առնվազն երկու անգամ ավելի շատ հարկ կվճարի: Բայց դրանից պետբյուջեն չի շահի, քանի որ նոր օրենքը հնարավորություն կընձեռի մեծածախ առևտրի կազմակերպություններին՝ մեծացնել իրենց ստվերայնությունը, հետևաբար՝ նվազեցնել պետական բյուջե վճարվող հարկերը: Օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ կընդունվի ԱԺ ընթացող արտահերթ նիստում»,-եզրափակում է թերթը։