15 հունիսի 2005 - 11:53 AMT
ՌՈՒՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՄԻ ՄԱՍԻ ԴՈՒՐՍ ԲԵՐՈՒՄԸ ՎՐԱՍՏԱՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ ՉԻ ՍՊԱՌՆՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ
«Ռուսական ռազմական տեխնիկայի մի մասի դուրս բերումը Վրաստանից Հայաստան չի փոխում ուժերի հաշվեկշիռը տարածաշրջանում եւ ոչ մի կերպ չի սպառնում Ադրբեջանին»,-հայտարարել է ՌԴ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Յուրի Բալուեւսկին: Իր իտալացի գործընկեր Ջամպաոլո Դի Պաոլոյի հետ բանակցություններից հետո Բալուեւսկին նշել է, որ «ռուսական տեխնիկան Վրաստանից Հայաստան տեղափոխելու առնչությամբ Բաքուն պատճառներ չունի անհանգստության համար»: «Ավելի վաղ իր հարցազրույցներից մեկում ես ասել եմ, որ Վրաստանից ռուսական ռազմակայանների դուրս բերման սեղմ ժամկետները, հավանաբար, կպահաջեն մեր տեխնիկայի մի մասի տեղափոխում Հայաստանի տարածքում Գյումրիյում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայան»,-հայտարարել է գեներալը: Նա ավելացրել է, որ «տեխնիկան կտեղակայվի այդ ռազմակայանում» եւ «Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագրի շրջանակներում չի փոխի ուժերի հարաբերակցությունը տարածաշրջանում»: