«Արդեն 3 օր ու գիշեր է ձյուն մաքրող մեքենաներն առանց մի վայրկյան դադարի աշխատում են, թե չէ ամբողջ քաղաքում շարժվել չէր լինի», - PanARMENIAN.Net-ի թղթակցին ասաց Երևանի քաղաքապետարանի լրատվության բաժնի պետ Արթուր Գևորգյանը:
Եթե առանց մի վայրկյան դադարի են աշխատում, ինչու քաղաքում չենք տեսնում այդ մեքենաները հարցին Արթուր Գևորգյանը պատասխանեց. «Գիշերվա ժամերին են աշխատում` 2-ից 6-ը, երբ տրանսպորտի շարժ չի լինում»:
Քաղաքապետարանի լրատվության բաժնի աշխատակից Արթուր Սարուխանյանից PanARMENIAN.Net-ի թղթակիցը տեղեկացավ, որ մայրաքաղաքի ճանապարհների ձյունը 56 մեքենա է մաքրում, 62 մեքենա աղ է ցանում, 22 մեքենա էլ մայթերն է մաքրում: Շինարարական կազմակերպությունները 120 միավոր հատուկ տեխնիկա են տրամադրել`միայն 34 միավոր «Բելառուս» և 7 գրեյդեր:
Երեկ ու այսօր մայրաքաղաքի փողոցներում 640 տոննա աղ ու ավազ է շաղ տրվել: