18 դեկտեմբերի 2012 - 16:11 AMT
ՌԴ ՌԾՈւ նավերը ուղևորվել են դեպի Սիրիա

ՌԴ ՌԾՈւ Բալթիկ նավատորմի նավերը ուղևորվել են դեպի Սիրիա: Ըստ «Ինտերֆաքսի», կրիտիկական իրավիճակում նավերը կտարհանեն Սիրիայում գտնվող ՌԴ քաղաքացիներին, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, ՊՆ պաշտոնական հաղորդագրության վրա հղումով, կանցկացվեն նաև զորավարժություններ: Միջերկրական ծովում նավերը կփոխարինեն Սևծովյան նավատորմի նավերին, որոնք այնտեղ են գտնվում 2012թ. նոյեմբերից:

Սիրիայում, ըստ ՌԴ ԱԳՆ, կան «հազարավոր ռուսաստանցիներ», հայտնում է Լենտա.ռու-ն: