19 դեկտեմբերի 2012 - 12:39 AMT
Ռուս գեներալ Ալեքսանդր Ստուդենիկինը գլխավորել է ՀԱՊԿ միավորված շտաբը

Ռուս գեներալ Ալեքսանդր Ստուդենիկինը նշանակվել է ՀԱՊԿ միավորված շտաբի պետի պաշտոնում: Այն մասին, որ Ստուդենիկինին այդ պաշտոնում հաստատել է ՀԱՊԿ նախարարների խորհուրդը, լրագրողներին հաղորդել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

Ստուդենիկինի թեկնածությունն առաջադրել է Ռուսաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի նորանշանակ պետ Վալերի Գերասիմովը:

Ավելի վաղ մի շարք ԶԼՄ-ներ հաղորդել են, որ ՀԱՊԿ գլխավոր շտաբի պաշտոնում կառաջադրվի ՌԴ օդադեսանտային զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Վլադիմիր Շամանովը: ՊՆ-ն ավելի ուշ հերքել է այդ տեղեկատվությունը:

Հավաքական անվտանգության մասին պայմանագիրը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին: Պայմանագիրը ստորագրող պետությունների թվում էր նաև Հայաստանի Հանրապետությունը:

Կազմակերպությանն անդամակցում են. Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ռուսաստանյան Դաշնությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղզստանի Հանրապետությունը, Տաջիկստանի Հանրապետությունը և Ուզբեկստանի Հանրապետությունը:

Պայմանագրի համաձայն, մասնակից պետությունները համատեղ ջանքերով դիմակայում են, իսկ անհրաժեշտության դեպքում նաև` վերացնում են, իրենց ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանն ուղղված ռազմական սպառնալիքը: