19 դեկտեմբերի 2012 - 16:07 AMT
ՀՀ նախագահ. Բաքուն տապալում է ղարաբաղյան հարցում, թվում է, թե ձեռք բերված պայմանավորվածությունները

«Տարածաշրջանում լուրջ սպառնալիք է շարունակում մնալ Ադրբեջանի ապակառուցողական մոտեցումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում»,- ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ընթացքում:«Նույնիսկ, թվում է, թե ձեռք բերված պայմանավորվածությունները երկու երկրների զինված ուժերի շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմներ ստեղծելու և դիպուկահարներին հեռացնելու մասին, տապալվում են պաշտոնական Բաքվի կողմից»,- հավելել է Հայաստանի նախագահը: Նա նշել է, որ Ադրբեջանում ակտիվ հակահայկական քարոզչություն է ծավալվում, իսկ Բաքուն շարունակում է ռազմատենչ քաղաքականությունը և տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքը:

Սարգսյանը նշել է, որ հակամարտության կարգավորման միակ ուղին բանակցություններն են: «Մենք ելնում ենք նրանից, որ ձեռք բերված հրադադարից հետո, որը տևում է արդեն 18 տարի, ռազմական գործողությունների վերսկսումը և նույնիսկ դրանք վերսկսելու սպառնալիքը միջազգային իրավունքի և նորմերի խախտում են: Դա բռնության, ատելության, արյունահեղության նոր ալիքի տանող ամենից անհեռատես ճանապարհն է»,- նշել է նա, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: