ՖԻՖԱ-ն փոփոխություններ է մտցրել աշխարհի առաջնությունների մարքեթինգային ռազմավարությունում: Ռուսաստանում և Քաթարում կայանալիք 2018 և 2022թթ առաջնություններին ի հայտ կգան 3-րդ կարգի տարածաշրջանային հովանավորներ:
Ավելի վաղ 3-րդ կարգի հովանավորների թվում էին 6 ընկերություններ, որոնք աշխարհի առաջնությունը կազմակերպող երկրում էին գտնվում: Այսպիսով, կարելի է նշել, որ ռուսական ընկերությունները լուրջ մրցակիցներ կունենան 2018թ աշխարհի առաջնության հովանավորի իրավունքներ ստանձնելու հարցում: