19 դեկտեմբերի 2012 - 18:30 AMT
Սոչիի լեռնային օլիմպիական ավանը եզակի կլինի

Սոչիի լեռնային օլիմպիական ավանը, որտեղ ձմեռային խաղերի ընթացքում կապրեն դահուկորդներն ու բիաթլոնիստները, եզակի է, քանի որ մարզիկները դեռևս չեն ապրել այսպիսի հարմարավետ պայմաններում, հայտարարել է մրցուղիների շինարարության գլխավոր մարզական տեխնոլոգ, ամառային բիաթլոնի աշխարհի քառակի չեմպիոն Սերգեյ Պրոսվիրինը:

Օլիմպիական ավանը դեռ 1/3-ով է պատրաստ. Շահագործման են հանձնվել միայն 3 քոթեջները: 2013-ի հոկտեմբերին պատրաստ կլինեն հյուրանոցը և բնակարանային տարածքներով շինությունը, որոնք ևս կներառվեն լեռնային օլիմպիական ավանում, փոխանցում է rsport.ru-ը:

«Ոչ մի օլիմպիական ավանում մարզիկները դեռևս չեն ապրել այսպիսի հարմարավետ պայմաններում: Յուրաքանչյուր քոթեջը նախատեսված է 5 մարզիկի համար»,-ասել է Պրոսվիրինը: