19 դեկտեմբերի 2012 - 21:58 AMT
Ռիչարդ Մորնինգսթար. Իրանի դեմ պատերազմ կարող է և չլինել, սակայն այդ դեպքում խիստ պատժամիջոցներ են անհրաժեշտ

Իրանի դեմ կարելի է ռազմական օպերացիա չանցկացնել, դրա համար պետք է խիստ պատժամիջոցներ կիրառվեն, կարծում է պաշտոնական Վաշինգտոնը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը:

«Մենք տարբեր նախաձեռնություններ ենք առաջ քաշում: ԱՄՆ նախագահը համոզված է, որ Իրանի դեմ կարելի է ռազմական օպերացիա չանցկացնել: Մենք կդիմենք բոլոր միջոցներին, որպեսզի Իրանը միջուկային զենք չունենա »,-ասել է Մորնինգսթարը: