20 դեկտեմբերի 2012 - 10:31 AMT
Աշխարհի ամենագեղեցիկ օրիորդ է ճանաչվել ամերիկուհի Օլիվիա Կուլպոն

Լաս Վեգասում կայացել է «Միսս Տիեզերք» մրցույթի եզրափակիչը: Մրցույթի հաղթող է դարձել ԱՄՆ բնակչուհի Օլիվիա Կուլպոն, հաղորդում է Reuter-ը:

Հաղթողին թագը շնորհել է «Միսս Տիեզերք-2011-ի» հաղթող Լեյլա Լոպեսն Անգոլայից: Նա հայտարարել է, որ մարդու մեջ կարևորը ոչ թե արտաքին, այլ ներքին գեղեցկությունն է: Նա ասել է նաև, որ երազում է Հոլիվուդում լավ կարիերա ունենալու մասին: