20 դեկտեմբերի 2012 - 14:15 AMT
Amnesty International-ը հումանիտար ճգնաժամ է կանխատեսում Եվրամիության համար

Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը հումանիտար ճգնաժամ է կանխատեսում Եվրամիության համար: Հնարավոր ճգնաժամի պատճառն ըստ իրավապաշտպանների սպառնալից իրավիճակն է, որ ստեղծվել է Հունաստանում տասնյակ հազարավոր ապօրինի ներգաղթյալների ու այդ երկրում ապատասն փնտրողների հարցում:

Կազմակերպությունը նշում է այն սարսափելի պայմանները, որոնցում ապրում են վերաբնակները, ինչպես նաև ռասայական հողի վրա բռնությունների աճը:

Որպես օրինակ կազմակերպությունը բերում է սիրիացի փախստականներով Թուրքիայից եկող նավի խորտակումը հույն ոստիկանների կողմից: