20 դեկտեմբերի 2012 - 14:00 AMT
ԱՎԾ. 2012-ին Հայաստանում ամուսնությունների թիվը նվազել է, ամուսնալուծությունների թիվը՝ աճել

2012 թվականի 9 ամիսների ընթացքում Հայաստանում գրանցվել է 30.906 ծնունդ, ինչը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 3%-ով քիչ է: Վիճակագրական տվյալները Ազգային վիճակագրական ծառայությանն են, դրանք այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը։

Ըստ ԱՎԾ տվյալների՝ ծնելիության ցուցանիշները բարձր է Երևանում, Կոտայքում, իսկ Տավուշում, Սյունիքում և Լոռիում այդ ցուցանիշը ցածր է։

2012-ի 9 ամիսների ընթացքում հանրապետությունում գրանցվել է 13.828 ամուսնություն, որը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է: ԱՎԾ տվյալների համաձայն՝ 3.1%–ով աճել է ամուսնալուծությունների թիվը։