ԱՄՆ երեք սենատորներ, այդ թվում նախագահության նախկին թեկնածու Ջոն Մաքքեյնը քննադատել են Բեն Լադենի մասին ֆիլմի հեղինակներին՝ մեղադրելով ԿՀՎ զրպարտելու մեջ:
Ըստ ԱՄՆ օրենսդիրների, «Թիրախ թիվ մեկ» ֆիլմը խեղաթյուրում է ԱՄՆ հատուկ ծառայությունների գործունեությանն առնչվող փաստերը:
Հատկապես դժգոհություն են առաջացրել կասկածյալների խոշտանգումների տեսարանները:
Սենատորները պնդում են, որ ռեժիսոր Բիգելոուն պետք է նշեր, որ ֆիլմը հիմնված չէ փաստերի վրա: