
ԱՄՆ-ն չի կարողացել կանխել ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամների կողմից Իսրայելին քննադատող համատեղ հայտարարության ընդունումը` կապված կանաչ գծից այն կողմ 3000 բնակարանների կառուցման մտադրության հետ:
ՄԱԿ-ի իսրայելական դեսպանը հանդես է եկել ստանդարտ հայտարարություններով, նշելով, որ բնակարանների կառուցումը խաղաղության հասնելուն չեն խոչընդոտում:
Իսրայելի քննադատությանը կողմ են արտահայտվել 15 անդամներից 14-ը, այդ թվում` Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Պորտուգալիան: Դեմ է եղել միայն ԱՄՆ-ն: