20 դեկտեմբերի 2012 - 20:08 AMT
Երևանի կենտրոնում խցանում է. Մարդիկ շտապում են տեսնել հանրապետության գլխավոր տոնածառը

Այս պահին Երևանի որոշ փոխոցներում խցանումներ են: Քաղաքացիներն այն վերագրում են Հանրապետության հրապարակում քիչ առաջ տեղի ունեցած հանրապետության գլխավոր տոնածառի լույսերի վառման հետ:

PanARMENIAN.Net-ի թղթակցի Ճանապարհային ոստիկանությունից ասացին, որ Երևանի բոլոր փողոցներն էլ բաց են, ուղղակի խցանումներ են առաջացել փոքր Կենտրոնում, քանի որ մարդիկ շտապում են տեսնել տոնածառը:

Ճանապարհային ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում, երթևեկությունը թեթևացնելու ուղղությամբ: