Ֆրանսիան բանակցություններ է սկսել ԱՄՆ հետ` MQ-9 Reaper հարվածային անօդաչու թռչող սարքերի ձեռքբերման վերաբերյալ:
Ֆրանսիան ցանկանում է գնել արտասահմանյան անօդաչու թռչող սարքերը, քանի որ Բրիտանիայի հետ համատեղ արադրության սեփական Mantis ԱՕԹՍ դեռ պատրաստ չէ:
Reaper-ի գնման մասին հայտարարությունն արվել է շնորհանդեսի ժամանակ, որը նվիրված էր nEURIO եվրոպական ԱՕԹՍ ստեղծմանը: Նախագծի հիմնական մասնակիցը ֆրանսիական Dassault ընկերությունն է: Բացի այդ, նախագծին որոշել են մասնակցել Իտալիան, Հունաստանը, Իսպանիան, Շվեդիան և Շվեյցարիան: Ընդհանուր առմամբ նախագծին տրամադրվել է 405 մլն եվրո: Այս մասին հաղորդում է lenta.ru-ն: