21 դեկտեմբերի 2012 - 09:23 AMT
«Ժողովուրդ».ԱԱԽ նախկին աշխատակիցը դատի է տվել Արթուր Բաղդասարյանին

ՀՀ քաղաքացի Արմեն Ղազարյանը դատի է տվել ՀՀ ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) աշխատակազմին` իրեն աշխատանքից անօրինական ազատելու և փողերը չտալու համար: «Ժողովուրդ»-ը գրում է. «Խոսքը Պզո մականունով Արմեն Ղազարյանի մասին չէ, այլ ԱԱԽ իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետի, որն ԱԱԽ քարտուղար, «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ, իրավաբան Արթուր Բաղդասարյանի հրամանները համարում է «հորինած», անձնավորված` պայմանավորված իր քաղաքական հայացքներով: Ա. Ղազարյանը թեև դատարանում պատրաստակամություն է հայտնել բացատրություններ տալ, կարծիք հայտնել նաև քաղաքական շարժառիթներով իրեն աշխատանքից ազատելու մասով, բայց դատարանը լսել է միայն նրա իրավական հիմնավորումները: Նա էլ ասել է` հիվանդացել եմ և երկու շաբաթով անաշխատունակ դարձել, Արթուր Բաղդասարյանն էլ հանկարծ հիշել 14 ամիս առաջ «եղած» իմ 4 օրվա «բացակայությունները» և ազատման հրաման տվել` հղում անելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի չեղած` արդեն փոփոխված հոդվածներին»: