21 դեկտեմբերի 2012 - 10:15 AMT
«Հրապարակ». Արգամիչի դիրքերը թուլացել են

«Հրապարակ»-ը գրում է. «ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի վերջին օրերի պահվածքը տարատեսակ քննարկումների առիթ է դարձել հարազատ կուսակցությունում: Կուսակիցների կարծիքով՝ այն աննախադեպ է՝ ԱԺ նախագահը երբեք այսքան լարված չի եղել:

Նույն շրջանակներում այն պայմանավորում են Սերժ Սարգսյանի վերաբերմունքի փոփոխությամբ: Ասում են՝ Արգամիչի դիրքերը թուլացել են, և այս ընտրություններում Սերժ Սարգսյանի թիմը բավականին հետաքրքիր տեսք է ունենալու: Առաջին պլան են մղվելու նրանք, ովքեր նախկինում շատերի կողմից թույլ գործիչներ են համարվել: Իսկ բռնության ու ուժի հետ ասոցացվողները երկրորդ պլան են մղվելու»: