21 դեկտեմբերի 2012 - 12:27 AMT
Նոր տարին՝ նոր համազգեստով. Ոստիկանների համազգեստը փոխվել է

Հայաստանի ոստիկանները նոր համազգեստ ունեն: Ոստիկանության լրատվության վարչությունը հրապարակել է նոր համազգեստի նկարները:

Նշենք, որ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետը ավելի վաղ տեղեկացրել էր, որ Նոր տարին համակարգում կդիմավորեն նոր համազգեստով: